
ԵՊՀ դոցենտ Ակսել Պոտոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՄՏԱՀՈԳԻՉ ՓԱՍՏԵՐ Գիտության զարգացման կարևոր նախադրյալներից են երիտասարդ կադրերի պատրաստումը և սերնդափոխության ապահովումը: 2014 թ. ՀՀ-ում ասպիրանտների ընդհանուր քանակը կազմում էր 1223, 2020 թ.՝ 911, որից 751-ը՝ բուհական, 160-ը՝ գիտական հաստատություններում: Ըստ գիտության ճյուղերի՝ ՀՀ–ում ասպիրանտներ են պատրաստվում քսան մասնագիտություններով: 2020 թ. առավել մեծ թիվ էին կազմում տնտեսագիտական (186), տեխնիկական (127), բանասիրական (114), ֆիզմաթ (88), իրավաբանական (73), պատմական (61) մասնագիտություներով ասպիրանտները: .... 2014 թ. գյուղատնտեսական գիտությունների գծով ՀՀ-ում եղել է 23 ասպիրանտ, 2019 թ.՝ ընդամենը 4, 2020թ.-ին՝ 6: Իսկ անասնաբուժական մասնագիտության գծով՝ 2014թ.՝4, 2019թ.՝ 0, 2020թ.՝1: ...Փաստենք նաև, որ գյուղատնտեսությունը ՀՀ-ում համարվում է տնտեսության զարգացման գերակա ուղղություններց մեկը: Հետևությունները թողնում եմ Ձեզ: Առողջ եղեք»:
Աղբյուր՝ Ակսել Պոտոսյան

